00:00:00

Ողբերգական դեպք Երևան-Սևան ճանապարհին. վերամբարձ կռունկից բետոնե սյունն ընկել է 68-ամյա աշխատակցի վրա. նա տեղում մահացել է

20:03, 08 նոյեմբեր 2018 Պատահարներ

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի աջակողմյան հատվածում կառուցվող նորակառույց շենքի շինհրապարակում տղամարդու դի կա։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամանել են Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության խումբը՝ մարզի ոստիկանապետ, Ոստիկանության գնդապետ Արամ Հովաննիսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Արմեն Խաչատրյանի, բաժնի պետի տեղակալ Դավիթ Թովմասյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները նշված շինհրապարակում հայտնաբերել են 68-ամյա Աշոտ Եղիազարյանի դին՝ գլխի մասում ամբողջովին վնասված։ Ա. Եղիազարյանն աշխատում էր նշված շինհրապարակում՝ որպես արհեստավոր, և աշխատանքներ կատարելու ժամանակ վերամբարձ կռունկի վրայից պոկվել է բետոնե սյունը և ընկել նրա վրա, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է ավագ քննիչ Նարեկ Մենդիկյանը, ում որոշմամբ փաստի առթիվ ՀՀ քր. օր-ի 157 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր