00:00:00

Իրանում ոստիկանությունը դաժան ծեծի է ենթարկել և կալանավորել մարտի 8-ի երթի մասնակից կանանց

05:31, 10 մարտ 2018 Աշխարհ

Կանանց միջազգային օրը՝ մարտի 8-ին, մի իրանցի մի խումբ ակտիվիստներ փորձել են Թեհրանում գենդերային անհավասարության թեմայով ակցիա անցկացնել,սակայն ավելի քան 20 մասնակից կանայք ձերբակալվել են ոստիկանության կողմից, որը մահակներով փորձել է ցրել ակցիան: Ակտիվիստները հավաքվել են մայրաքաղաքի Ազադի պողոտայում՝ Աշխատանքի նախարարության մոտ: Նրանք բռնել էին պաստառներ՝ «Ոչ Գենդերային խտրականությանը »,« Ոչ խտրական աշխատանքային իրավունքներին»,«Կանանց հավասար և արդար վարձատրություն », «Ազատություն, հավասարություն, արդարություն» գրություններով: Երթից առաջ անվտանգության ուժերը, զինվորական և քաղաքացիական հագուստով անձինք հարձակվել են կանանց վրա և մահակներով ծեծել նրանց: Ավելի քան 20 կանայք ձերբակալվել են: Ոստիկանները կանխել են կատարվածը լուսա և տեսանկարահանելու բոլոր փորձերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր