00:00:00

Երեւանում կրակոցների դեպքով կա բերման ենթարկված. Կրակել են 19-ամյա երիտասարդի բերանին

15:28, 07 նոյեմբեր 2018 Պատահարներ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 19-ամյա երիտասարդի սպանության փորձի դեպքի առթիվ: ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2018թ. նոյեմբերի 5-ին՝ ժամը 23:40-ին, քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ Երեւան քաղաքի Տիգրանյան փողոցում կրակոցների, վիճաբանության եւ կանանց ձայներ են լսվել: 2018թ. նոյեմբերի 6-ին՝ ժամը 00:20-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ «որովայնի խոռոչի թափանցող հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի երիտասարդ՝ ծնված 1999 թվականին, ով, ըստ վերջինիս պապի հաղորդման, վնասվածքն ստացել է Երեւան քաղաքի Տիգրանյան փողոցում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: Մշակվել է քննչական պլան, առաջ են քաշվել աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ: 19-ամյա երիտասարդը ճանաչվել է տուժող: Նախնական քննությամբ պարզվել է, որ 2018թ. նոյեմբերի 5-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, անհայտ անձը Երեւան քաղաքի Տիգրանյան փողոցի շենքերից մեկի մոտ մի քանի անգամ հրազենից կրակոցներ է արձակել 1999 թվականին ծնված երիտասարդի ուղղությամբ: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են արնանման հետքեր, 4 հատ գնդակ, կրակված տաբեր տրամաչափի 10 հատ պարկուճ եւ 3 հատ գնդակի բեկոր: Բժշկական կենտրոնից առգրավվել են դեպքի պահին տուժած երիտասարդի հագին եղած հագուստները: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական եւ դատաձգաբանական փորձաքննություններ: Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ: Հանձնարարություններ են տրվել Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: Իր հերթին ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է. «Նոյեմբերի 5-ին, ժամը 23.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած կինը հայտնեց, որ Տիգրանյան 19 շենքի բակից 4-5 կրակոցի և վիճաբանության ձայներ են լսվել: Ահազանգը տարածքային կարգով փոխանցվեց ոստիկանության Արաբկիրի բաժին: Կեսգիշերն անց՝ ժամը 00.10-ին, բժշկական կենտրոններից մեկից հաղորդում ստացվեց, որ հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Երևանի բնակիչ 19-ամյա Սուրեն Թ.-ն: Ոստիկանության Արաբկիրի բաժնից բժշկական կենտրոն մեկնեց օպերատիվ խումբ: Ըստ տուժածի հարազատի հայտարարության` երիտասարդը վնասվածքը ստացել էր շենքի բակում: Շուտով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և տարածքային բաժնի աշխատակիցները Տիգրանյան փողոցի 21 շենքի բակում էին: Դեպքի վայրից հայտնաբերվեց տարբեր տրամաչափի 10 պարկուճ, 4 գնդակ և 3 գնդակի բեկոր: Նշանակվեցին դատաձգաբանական և դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվածի հանգամանքները պարզելու, հրազեն գործադրած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներով ստուգվեց կասկածյալների շրջանակը: Կա բերման ենթարկված անձ: Քննությունը շարունակվում է»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր