00:00:00

Քաջարան-Մեղրի ճանապարհին «Պեժոն» 150 մետր գլորվել է ձորը. տուժածն իրանցի է

15:03, 07 նոյեմբեր 2018 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, նոյեմբերի 6-ին, ժամը 17:22-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածի 10-րդ կմ-ին «Peugeot 206» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Միազի Մուհամեդ Ալի, ծնված 1984 թ., ԻԻՀ քաղաքացի) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել ձորը (մոտ 150 մ): Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Քաջարանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր