00:00:00

Վթար Պռոշյան գյուղի բենզալցակայանի մոտ. 4 վիրավորների մեջ մեկ տարեկան երեխա կա

14:23, 07 նոյեմբեր 2018 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, նոյեմբերի 6-ին, ժամը 19:29-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում՝ բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Վանահովիտ թաղամասի մոտակայքում բախվել են «Օpel Vectra B» մակնիշի (վարորդը՝ Է. Բ., ծնված 1967 թ.) եւ «Mercedes E280» մակնիշի (վարորդը՝ Հ. Ս., ծնված 1997 թ.) ավտոմեքենաները: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածներ Վ. Ղ.-ն (1995 թ.), Վ. Մ.-ն (1995 թ.), Է. Բ.-ն (1967 թ.) եւ Ս. Մ.-ն (1986 թ.) տարբեր բնույթի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր: Ս. Մ.-ն հրաժարվել է բուժօգնությունից: Ա. Մ.-ն (ծնված 2017 թ.) հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր