00:00:00

Վրաերթեր Հայաստանում. հիվանդանոց է տեղափոխվել 6 մարդ

01:29, 07 նոյեմբեր 2018 Պատահարներ

Նոյեմբերի 5-ին, ժամը 12.20-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Էրեբունի փողոցում վրաերթի է ենթարկել 51-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ Նոյեմբերի 5-ին, ժամը 13.10-ին, «Հունդայի» ավտոբուսի վարորդը Երեւանի Սասունցի Դավթի եւ Արցախի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Վրաստանի քաղաքացի 16-ամյա աղջկա, որը տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 5-ին, ժամը 20.40-ին, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Բագրեւանդի փողոցում վրաերթի է ենթարկել 77-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 5-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 38-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 17-ամյա քաղաքացու եւ նրան տեղափոխել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 5-ին, ժամը 13.30-ի սահմաններում, «Նիսան Տիանա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Թումանյան փողոցում վրաերթի է ենթարկել 69-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 5-ին, ժամը 15.15-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Քոչարի փողոցում վրաերթի է ենթարկել 63-ամյա քաղաքացուհու ու, մարմնական վնասվածքներով, նրան տեղափոխել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր