00:00:00

Մահվան ելքով վրաերթ Հովտաշենում. «ԿամԱԶ»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 62-ամյա հետիոտնին

22:26, 05 նոյեմբեր 2018 Պատահարներ

Շիրակի մարզում, այսօր՝ նոյեմբերի 5-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 15։00-ի սահմաններում 33-ամյա Նշան Ճ.-ն Հովտաշեն գյուղի գյուղապետարանի դիմաց վերակառուցվող ճանապարհահատվածում իր վարած КамАЗ մակնիշի 341 FU 14 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 62-ամյա Սլավիկ Ա.-ին: Shamshyan.com-ի փոխանցմամբ, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնել վրաերթի ենթարկվածին, սակայն վերջինը տեղում մահացել է, որից հետո վարորդը մեղայականով ներկայացել է Ոստիկանության Արթիկի բաժին։ Ականատեսների խոսքով, КамАЗ-ի վարորդը աշխատում էր ճանապարհաշինարարական ընկերությունում եւ Հովտաշեն գյուղում կատարում էին ճանապարհի կապիտալ կառուցման աշխատանքներ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր