00:00:00

Թունավորում Վարսերում. 6 հիվանդանոց տեղափոխվածներից 5-ը երեխաներ են, այդ թվում նորածին

18:45, 05 նոյեմբեր 2018 Պատահարներ

Նոյեմբերի 4-ին, ժամը 20.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազով՝ թեթև աստիճանի» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 25-ամյա Մարինե Խ.-ն, 3-ամյա Արամ Հ.-ն, 2-ամյա Վիկա Հ.-ն, մի քանի ամսական Ավետիք Հ.-ն, 11-ամյա Վահե Չ.-ն և 37-ամյա Մարիամ Հ.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, թունավորվել են Վարսեր գյուղի իրենց տանը՝ խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր