00:00:00

Երեւանում ՊՆ 47-ամյա գնդապետը Infiniti-ով վրաերթի է ենթարկել 53-ամյա կնոջը. վերջինս հիվանդանոցում մահացել է

16:53, 05 նոյեմբեր 2018 Պատահարներ

Երեւանում, նոյեմբերի 4-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 18։10-ի սահմաններում Երեւանի բնակիչ՝ 47-ամյա Արա Ս.-ն իր վարած Infiniti մակնիշի 01 AՏ 012 համարանիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցի թիվ 96/1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 53-ամյա Վարսիկ Եսայանին։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, այնուհետեւ կատարվածի մասին տեղեկացրել է ոստիկանություն: Մեկ ժամ անց «Աստղիկ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Մալաթիայի բաժին հայտնել են, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով՝ մահացել է։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է սթափ։ Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Արա Ս.-ն աշխատում է ՀՀ ՊՆ կապի վարչության պետի տեղակալ, կոչումով գնդապետ է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր