00:00:00

«Կասկադյորական» վթար՝ Երեւանում. Mercedes G-ն բախվել է եզրաքարին, տապալել սյունն ու հայտնվել կանաչ գազոնում

14:58, 05 նոյեմբեր 2018 Պատահարներ

Երեւանում, այսօր՝ նոյեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 01։40-ի սահմաններում Mercedes մակնիշի 10 XN 100 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գարեգին Նժդեհի հրապարակում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել ճանապարհի եզրաքարերին, այնուհետեւ՝ էլեկտրասյանը։ Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով ավտոմեքենայի մեջ գտնվող 22-ամյա Արթուր Ք.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Էլեկտրասյանը բախվելոց հետո ավտոմեքենան հայտնվել է կանաչ գազոնում։ Դեպքի վայրում 26-ամյա Անդրանիկ Վ.-ն ՃՈ աշխատակիցներին հայտնել է, որ ավտոմեքենան ինքն է վարել, ով տեղում հետաքննիչի որոշմամբ ենթարկվել է սթափության փորձաքննության. Պարզվել է, որ նա սթափ է։ Ոստիկանությունն ունի կասկածներ, որ ավտոմեքենան նա չի վարել, այլ մեկ այլ անձ։ Վթարից հետո ինչ-որ մարդիկ ավտոմեքենայի վրայից համարանիշները հանել էին, սակայն դեպքի վայր ժամանած Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողների շնորհիվ համարանիշները հայտնաբերվեց ու տեղադրվեց ավտոմեքենայի վրա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր