00:00:00

Ավտովթար Սիսիան-Գորիս ավտոճանապարհին. տուժածի վիճակը գնահատվում է միջին ծանրության

14:16, 05 նոյեմբեր 2018 Պատահարներ

Նոյեմբերի 5-ին` ժամը 01:31-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և արգելափակվել քարերի մեջ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածի 9-րդ կմ-ին «Mercedes E» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և սահել մոտ 10 մ դեպի ձորը: Փրկարարները վարորդ Գ. Ղ.-ին (1986 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Սիսիանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր