00:00:00

ՃՏՊ Վանաձոր քաղաքում. կան տուժածներ

13:20, 05 նոյեմբեր 2018 Պատահարներ

Նոյեմբերի 4-ին, ժամը 19:28-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում՝ թիվ 10 դպրոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, մեքենաներից մեկը կողաշրջված է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացնում են արտակարգ իրավիճակների նախարարությումից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աղայան փողոցի թիվ 74 շենքի մոտակայքում բախվել են «Opel Vectra» մակնիշի (վարորդը՝ Ա. Գ., ծնված 1982 թ.) և «Mercedes» մակնիշի (վարորդը՝ Ա. Ս., ծնված 1992 թ.) ավտոմեքենաները: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Ա. Ս.-ն (ծնված 2006 թ.), հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր