00:00:00

Արտակարգ դեպք Հանրապետության հրապարակում. Mercedes-ի հետապնդումն ավարտվել է վրաերթով և մի քանի մեքենաների ջարդով

00:16, 04 նոյեմբեր 2018 Պատահարներ

Երեւանում, այսօր, նոյեմբերի 3-ին վրաերթ ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 18։20-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 QM 718 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հանրապետության հրապարակում Կապի եւ տրանսպորտի նախարարության դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին եւ, նրան թողնելով անօգնական, դիմել է փախուստի։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Փախուստի դիմած Mercedes-ի վարորդն էլ առաջ ընթանալով բախվել է Mercedes մակնիշի 50 UU 051 համարանիշի ավտոմեքենային, վերջինն էլ բախվել է մեկ այլ` Mercedes մակնիշի 700 VV 07 համարանիշի ավտոմեքենայի։ Վրաերթ կատարած վարորդն ընթացքում բախվել է նաեւ Nissan մակնիշի 34 VS 620 համարանիշի, LADA 21114 մակնիշի 34 VR 227 համարանիշի եւ KIA մակնիշի ավտոմեքենաների։ Վթարից հետո տեւական ժամանակ նշված հատվածում երթեւեկությունը դադարեցվել է եւ Մելիք-Ադամյան - Տիգրան Մեծ փողոցներում ուժեղացված ծառայություն են կատարել Երեւանի Ճանապարհային ոստիկանության մեծ թվով ծառայողներ։ Աղբյուրի տեղեկություներով՝ վրաերթի վայրում հայտնաբերվել է նաեւ մեկ այլ Opel մակնիշի 35 OG 998 համարանիշի ավտոմեքենա, քանի որ վրաերթի ենթարկվածը շպրտվել եւ ընկել էր այդ ավտոմեքենայի վրա, բախվելով կողային հատվածին։ Ոստիկանությունը պարզում է վարորդների, վիրավորի ինքնությունը։ Ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ բացի վրաերթի ենթարկվածից, վիրավորներ նույնպես կան, եւ այդ տեղեկությունը ոստիկանությունը պարզում է։ Ականատեսների խոսքով, Mercedes-ը հետապնդվելիս է եղել, երբ վրաերթի է ենթարկել հետոտնին եւ, դիմելով փախուuտի, դարձել խոշոր ավտովթարի պատճառ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր