00:00:00

Բողոքի ակցիա Գյումրիի դատախազության դիմաց. «Ի՞նչ բռնաբարության փորձի մասին է խոսքը, երբ չակերտավոր բռնաբարվողի տան տեղը կասկածյալը երբևէ չի իմացել. Հավատում ենք՝ արդարությունը հիվանդանում, բայց չի մահանում»

20:37, 03 նոյեմբեր 2018 Պատահարներ

Այսօր՝ նոյեմբերի 3-ին, Գյումրի քաղաքի Գյումրիի դատախազության դիմաց, ի նշան բողոքի, որոշ ժամանակ ճանապարհը փակվեց և երթևեկությունը նշված հատվածում դադարեցվել էր։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, բողոքի ակցիան կազմակերպել էին Գյումրիում ռուս կնոջ նկատմամբ իբրև թե բռնաբարության փթրձ կատարելու մեջ մեղադրվող գյումրեցի 28-ամյա տաքսու վարորդի հարազատները։ Նրանք դատախազության դիմաց՝ Հաղթանակի փողոցում, իրենց ակցիան էին անցկացնում և դատախազությունից պահանջում էին, որպեսզի երիտասարդն ազատ արձակվի, քանի որ նրա նկատմամբ հարուցված քրեական գործը շինծու է։ Նրանք մեղադրում էին, որ քննչական մարմինն անգործության է մատնված, ինչի պատճառով էլ երիտասարդն անհիմն կալանավորվել է. «Եթե այսպես սրտացավ են, թող գնան իրական բռնաբարության փորձ կատարողին հայտնաբերեն։ Մենք նույնիսկ արդեն կասկածում ենք, որ նմանատիպ դեպք է եղել։ Այսօրվա ակցիան նախազգուշացում էր ու եթե խնդիրն իրավական ճանապարհով չլուծվի, իսկ մենք վստահ ենք, որ այդ դեպքում կհիմնավորվի, որ Հրաչյան ոչ մի առնչություն չի ունեցել ու էդ ժամանակ իրենց գլուխները ո՞ր պատին են տալու թե ռուս կինը, թե քննիչը և թե դատավորը։ Հավատում ենք, որ արդարությունը հիվանդանում, բայց չի մահանում»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 2-ին ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Էդգար Թումասյանը ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում որոշ մանրամասներ է ներկայացրել իր պաշտպանյալ՝ Գյումրի քաղաքի բնակիչ, 28-ամյա Հրաչյա Շ.-ի նկատմամբ հարուցված քրեական գործի վերաբերյալ։ Փաստաբանն ասել էր. «Երեկ՝ նոյեմբերի 1-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան միջնորդություն էր ներկայացրել Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչը, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի իմ պաշտպանյալի նկատմամբ, ով կասկածվում է Գյումրիում 20-ամյա Եվգենյա Դ.-ի նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու մեջ։ Թե ես, թե կասկածյալի հարազատները, ընկերներն ու հարևանները վստահ են, որ այդ կինը սուտ մատնություն է տվել ու հավատում ենք, որ դատարանը անաչառ գտնվի և քննիչի միջնորդությունը կմերժի, սակայն դատարանը քննիչի անհեթեթ միջնորդությունը բավարարեց։ Դատարանը պատճառաբանել է, որ քննիչի միջնորդությունը պետք է բավարարի, քանի որ իբրև թե իմ պաշտպանյալը ազատության մեջ մնալով՝ կխոչընդոտի նախաքննությանը։ Սակայն ունենք բազմաթիվ փաստեր, որ պաշտպանյալս անմեղ է։ Հիմա դիմել ենք Վերաքննիչ քրեական դատարան, սպասում ենք, թե երբ դատարանը նիստ կնշանակի, որպեսզի բողոքարկենք Շիրակի մարզի ընդանուր իրավասության դատարանի որոշումը»։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի գյումրեցիներ էլ, ովքեր ճանաչում էին կասկածյալին, տեսախցիկի առաջ չնկարահանվելու պայմանով ասում էին. «Եթե օբյեկտիվ նախաքննություն գնար, էդ տղեն նույնսկ չէր ձերբակալբի, այլ սուտ մատնության համար մեղադրանք կառաջադրվեր այդ կնոջ նկատմամբ։ Մինչդեռ քննչական բաժինը ծածկադմփոց է անում ու անհեթեթ փաստերի հիման վրա եզրակացություն է կատարում։ Թող, եթե իրենք վստահ են իրենց մաքրության վրա, ինչի՞ փաստաբանի շատ միջնորդությունների մասին տեսակետները հրաժարվում են լսել։ Փաստաբանը և մի քանի վկաներ հիմնավորում են, որ այդ կինը շառ է անում։ Բայց քննիչը 2 ոտքը դրել է մի կոշիկի մեջ ու իրենն է պնդում; Մենք չենք ասում՝ ով է ճիշտ, ով սխալ։ Մենք պնդում նք, որ էդ տղան սուտ մատնության զոհ է դառնում»։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 shamshyan.com

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր