00:00:00

Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. Կարբի գյուղից 19-ամյա և 21-ամյա երիտասարդները դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց

19:56, 03 նոյեմբեր 2018 Պատահարներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 2-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած դանակահարությունների փաստով։ Ժամը 19։20-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից Ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի ձախ կեսի առաջնային պատի կտրած-ծակած վերքերով» ախտորոշմամբ և «աջ նստատեղի շրջանի աջ ստորին վերջույթի կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։ Հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասի բնակիչ՝ 21-ամյա Գևորգ Նանյանը և Արագածոտնի մարզի Կարբի գյուղի բնակիչ՝ 19-ամյա Ժորա Նանյանը։ Հիվանդանոցում վիրավորները բժիշկներին հայտնել են, որ վնասվածքները ստացել են Արագածոտնի մարզի Կարբի գյուղում վայր ընկնելու հետևանքով։ Աշտարակի ոստիկանները, սակայն, պարզել են, որ նրանց ասածը իրականությանը չի համապատասխանում. նրանց գյուղում վիճաբանության ժամանակ դանակահարել է Թելման անունով անձը, ում ամբողջական տվյալները Ոստիկանությունը պարզում է, ինչպես նաև ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ ոմն Թելմանին հայտնաբերելու ուղղությամբ։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 shamshyan.com 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր