00:00:00

Ավազակային հարձակում Երևանում. «Բոնուս» մթերային խանութի 22-ամյա հացթուխը թալանել է նույն խանութի 49-ամյա մենեջերին. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

19:14, 03 նոյեմբեր 2018 Պատահարներ

Երեւանում, նոյեմբերի 2-ին, ավազակային հարձակման դեպք է տեղի ունեցել. ժամը 01։00-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 55 խումբը «ԳՈՒՏ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։ Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Երեւան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ 49-ամյա Արմեն Դ.-ն է, ով բժիշկներին հայտնել է. որ այդ ժամին անծանոթ անձը իրենց շենքի մուտքի մոտ անակնկալ հարձակվել է իր վրա, ծեծի ենթարկել եւ այդ ամենը եղել է աստիճանահարթակի վրա, որից հետո անծանոթը հափշտակել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար եւ բջջային հեռախոսը։ Դեպքից ժամեր անց ոստիկանները ավազակային հարձակում կատարելու կասկածանքով Ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն են բերման ենթարկել 22-ամյա Ալեքսանդր Շ.-ին, ով արդեն քննիչի մոտ խոստովանել է, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը։ Փաստի առթիվ քննչական բաժնի ավագ քննիչ Համբարձումյանի որոշմամբ ՀՀ քր.օր-ի 175 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ալեքսանդր Շ.-ն ձերբակալվել է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հափշտակվածը հայտնաբերելու ուղղությամբ։ Աղբյուրի տեղեկություններով՝ տուժածն ու կասկածյալը աշխատում են «Բոնուս» մթերային խանութում՝ Աարմեն Դ.-ն՝ որպես մենեջեր, Ալեքսանդր Շ.-ն՝ որպես հացթուխ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր