00:00:00

Վթար Լոռիում. բախումից հետո «Օպել»-ի գազաբալոնը շպրտվել է, պոկվել է անիվը. Վարորդին հասցրել են հիվանդանոց

18:34, 02 նոյեմբեր 2018 Պատահարներ

Լոռու մարզում, այսօր՝ նոյեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 07։15-ի սահմաններում Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի Ախթալա համայնքի վարչական տարածքում բախվել են 22-ամյա Արա Վ.-ի վարած Opel մակնիշի 35 DZ 322 համարանիշի եւ 54-ամյա Սերգեյ Ե.-ի վարած Volvo մակնիշի 34 ND 332 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղից էլ նրան տեղափոխել են Երեւան։ Հարվածի արդյունքում Opel-ի գազաբալոնը շպրտվել է ավտոմեքենայից դուրս, ինչպես նաեւ պոկվել է անիվը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Opel-ի վարորդը կորցրել է ավտոմեքենայի կառավորումը եւ բախվել բեռնատար Volvo-ին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր