00:00:00

Ամուսինների վեճը վերածվել է ոստիկանի նկատմամբ բռնությամբ

18:21, 02 նոյեմբեր 2018 Պատահարներ

Երևանում ամուսինների միջեւ վիճաբանությունը վերածվել է ոստիկանի նկատմամբ բռնության գործադրման։ Դեպքը տեղի է ունեցել այս տարվա մայիսին։ Ամուսինը, ով «Փաստինֆո»-ի տեղեկություններով զինվորական է, աշխատանքից ուշացումով տուն վերադառնալու պատճառով վիճաբանել է կնոջ հետ։ Վերջինս էլ անմիջապես զանգել է ոստիկանություն և ահազանգի հիման վրա նրանց բնակարան է այցելած՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը։ Ամուսինների միջեւ վիճաբանության վերաբերյալ համապատասխան պարզաբանումներ կատարելու նպատակով տեսուչը տղամարդուն հրավիրել է ոստիկանության Մաշտոցի բաժին, ով հրաժարվել է ներկայանալ։ Ավելին՝ բռնություն է գործադրել տեսուչի նկատմամբ, այն է՝ գլխով հարվածել է նրա դեմքին՝ վերջինիս առողջությանը պատճառելով փակ գանգուղեղային վնասվածքի և քթի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդի ձևով առողջության թեթև վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ։ Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Քրեական գործն ուղարկվել է դատարան, որը մակագրվել է դատավոր Դավիթ Հարությունյանին։ Աղբյուր` Փաստինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր