00:00:00

Հերացու եւ Չարենցի փողոցների խաչմերուկում մեքենան բախվել է սյանը. կա վիրավոր

16:08, 02 նոյեմբեր 2018 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, նյեմբերի 1-ին, ժամը 23:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Հերացու եւ Չարենցի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան բախվել է էլեկտրական  սյանը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Renault Logan» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Գ., ծնված 1953 թ.) դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ բախվել էլեկտրական սյանը: Շտապօգնության աշխատակիցները վարորդին ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: Քաղաքացին հրաժարվել է հոսպիտալացումից: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր