00:00:00

Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. ընտանիքի 5 անդամներ, այդ թվում՝ մանկահասակներ, տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն

21:14, 01 նոյեմբեր 2018 Պատահարներ

Սևանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ «էկզոգեն սուր թունավորում՝ շմոլ գազով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացի։ Shamshyan.com-ի փոխանցմամբ հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Գրիգորյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել Սևան քաղաքի բնակիչներ՝ 35-ամյա Մարինե Ներսիսյանը, 15-ամյա Նարե Ներսիսյանը, 17-ամյա Մարի Ներսիսյանը, 5-ամյա Ալեքս Ներսիսյանը և 59-ամյա Մարգարիտա Մկրտչյանը։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Սևան քաղաքի Նալբանդյան 40/ա շենքի բնակարաններից մեկում տեղադրված վառարանից արտանետված շմոլ գազի հետևանքով թունավորվելու պատճառով։ Փաստի առթիվ Սևանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: shamshyan.com

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր