00:00:00

Քադաֆիի գումարները չեն անհետացել. իշխանությունները հերքում են

23:11, 09 մարտ 2018 Աշխարհ

Բելգիայի իշխանությունները հերքում են երեկ հրապարակված լուրերը, թե Լիբիայի տապալված առաջնորդ Քադաֆիի մերձավոր շրջապատին պատկանող գումարները անհետացել են: Նշվել էր, որ գումարները գտնվել են բելգիական բաներից մեկում: Այսօր Բելգիայի փոխվարչապետ Դիդյե Ռեյնդերսը հայտարարել է, որ այդ տեղեկությունները սուտ են:   «Ես ակնկալում եմ, որ այդ տեղեկատվությունը կշտկվի: Նաև ակնկալում եմ, որ նրանք, ովքեր դա պետական գործ են դարձրել, իրենց հաշիվ կտան, որ այդ տեղեկությունները չեն համապատասխանում ոչ մի բանի»,- հայտարարել է Ռեյնդերսը: Ավելի վաղ հայտնել էինք, որ 2013-2017թթ. Euroclear բանկի հաշիվներից «խորհրդավոր» կերպով անհետացել է ավելի քան 10 միլիարդ եվրո: Ըստ բելգիական այլ լրատվամիջոցների տվյալների՝ այդ հաշիվները տնօրինվում էին Լիբանանի նախկին առաջնորդ Մուամարա Քադաֆիի կողմից: Նշվում է, որ գումարների դուրսգրման թույլտվությունը չի համաձայնեցվել Բելգիայի ֆինանսների նախարարության հետ: Դատախազության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ 4 բաց հաշիվներում մնացել է 5 միլիարդ եվրո՝ նախկին 16 միլիարդի փոխարեն:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31