00:00:00

Երևանում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա երեխային

03:06, 31 հոկտեմբեր 2018 Պատահարներ

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 15:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 35-ամյա Անի Սիսակյանը իր վարած Mitsubishi մակնիշի 18 PՏ 888 համարանիշի ավտոմեքենայով Տերյան փողոցի թիվ 105/4-5 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Մարտունի քաղաքի բնակիչ, 10-ամյա Ավետ Մնացականյանին: Վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով երեխային տեղափոխել է նախ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ երեխան առաջին բուժօգնություն է ստացել, որից հետո երեխային տեղափոխել են Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կենտրոնի պատասխանատու հերթապահը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր