00:00:00

Վրաստանի վարչապետը կոչ է արել Ռուսաստանին՝ համատեղ կարգավորել հարաբերությունները

21:40, 09 մարտ 2018 Աշխարհ

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին կոչ Է արել Ռուսաստանին՝ համատեղ քայլեր ձեռնարկել երկկողմ հարաբերությունների նորմալացման համար: «Ընթացիկ տարվա օգոստոսին կլրանա տասը տարին 2018 թվականի պատերազմից հետո: Այդ դրամատիկ երեւույթը խորը հետք Է թողել վրաց ժողովրդի կյանքում եւ վրաց-ռուսական հարաբերություններում: Խզվել են դիվանագիտական կապերը: Մոսկվայի կողմից Աբխազիայի եւ Ցխինվալի տարածաշրջանի անկախության ճանաչումը փաստորեն փակուղի մտցրեց բնականոն միջպետական հարաբերությունների հաստատման հեռանկարը»,-ասված Է վարչապետի հայտարարության մեջ: Կվիրիկաշվիլին նշում Է, որ ներկայում հարկ Է ընտրություն անել՝ այդ տարեթվիը դիմավորել փոխադարձ մեղադրանքներով ու խիստ հայտարարություններով կամ «կատարել խելամիտ, թեկուզեւ ոչ մեծ քայլեր հարաբերությունները կախարդված շրջանից դուրս բերելու համար»:
«Մենք ավելի վաղ Էլ հայտարարել ենք եւ վերահաստատում ենք, որ շահագրգռված ենք Ժնեւյան միջազգային քննարկումների գործընթացում իրական առաջընթացի հասնելու հարցում, այդ նպատակով ես հավաստել եմ դրանում անձամբ ներգրավվելու իմ պատրաստակամությունը: Մենք նաեւ պատրաստ ենք ուղղակի երկխոսություն վարել աբխազների ու օսերի հետ, եւ այդ տեսանկյունից դրական կլիներ իրական կառուցողական մոտեցումը Ռուսաստանի կողմից: Քաղաքական կամքի առկայության դեպքում կարելի Է ձեռնարկել նաեւ այլ խելամիտ քայլեր»,-հայտարարել Է Վրաստանի վարչապետը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31