00:00:00

ՃՏՊ Գորիս-Կապան ավտոճանապարհին. կան տուժածներ

17:52, 30 հոկտեմբեր 2018 Պատահարներ

Հոկտեմբերի 30-ին, ժամը 05:09-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի 15-րդ կմ-ին բախվել են «Mitsubishi IO» մակնիշի (վարորդը՝ Գ. Հ., ծնված 1987 թ.) և «Mercedes C180» մակնիշի (վարորդը՝ Ա. Ղ., ծնված 1991 թ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mitsubishi IO» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի ժայռին: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Mitsubishi IO» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Գ. Հ.-ն հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են «Mitsubishi IO» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր