00:00:00

Մահապարտ ահաբեկչուհին պայթյուն է իրականացրել Թունիսում. կան տուժածներ

03:39, 30 հոկտեմբեր 2018 Պատահարներ

Առնվազն 9 մարդ վիրավորվել է Թունիսի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, որն իրականացրել է կին-մահապարտը, հայտնում է BBC-ն: Նման տեղեկատվություն է հաղորդել երկրի ներքին գործերի նախարարությունը: Հաբիբ Բուրգիբի պողոտայում արձանագրված պայթյունի ժամանակ վիրավորված անձանցից 8-ը ոստիկաններ են: Նախարարությունն այդ գործողությունն անվանել է ահաբեկչական ակտ: Զոհերի մասին տեղեկություններ դեռեւս չկան: Բռնության այդ գործողությունը տեղի է ունեցել այն ժամանակաշրջանում, երբ այդ երկրի համար կենսական նշանակություն ունեցող տուրիզմը հետզհետե վերականգնվում էր: Շուրջ 3 տարի առաջ Թունիսում տեղի ունեցավ 2 խոշոր ահաբեկչություն, ինչից հետո այդ երկիր սկսեցին ավելի քիչ զբոսաշրջիկներ այցելել: 2015թ.-ին մայրաքաղաք Թունիսի Բարդո թանգարանում հարձակման հետեւանքով զոհվեց 22 մարդ, իսկ մի քանի ամիս անց 38 մարդ սպանվեց Սուսսե զբոսաշրջային քաղաքում: Այդ 2 հարձակման պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր