00:00:00

Դիլիջանի թունելը հոկտեմբերի 30-ին երեք ժամով կփակվի

21:08, 29 հոկտեմբեր 2018

Դիլիջանի թունելը հոկտեմբերի 30-ին՝ ժամը 12։00-ից մինչ 15։00-ը կփակվի այդտեղ սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած հրդեհի պատճառած վնասն ուսումնասիրելու նպատակով: «Թունելի վերականգնման աշխատանքների վերաբերյալ անհրաժեշտ միջոցառումների իրականացման ժամանակացույցը ներկայացնելու նպատակով ստեղծված հանձնաժողովը հոկտեմբերի 30-ին թունելում կատարելու է համապատասխան ուսումնասիրություններ։ Այդ պատճառով հոկտեմբերի 30-ին՝ ժամը 12.00-ից մինչև 15.00-ն ընկած ժամանակահատվածում Դիլիջանի թունելը կփակվի։ Այդ ընթացքում առաջարկվում է երթևեկել Մ4 – Սեմյոնովկա –Մ4 այլընտրանքային ճանապարհով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր