03:50:46

Մարտի 12-17-ին Ադրբեջանում խոշոր զորավարժություն կանցկացվի

20:33, 09 մարտ 2018 Աշխարհ

Մարտի 12-ից 17-ին Ադրբեջանում կանցկացվեն ԶՈւ խոշորամասշտաբ վարժանքներ: Ըստ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության՝ կներգրավվի շուրջ 25 հազար զինծառայող, մինչև 250 միավոր տանկ, այլ զարահատեխնիկա, գրում է razm.info-ն։ Համաձայն Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության՝ վարժանքներին կներգրավվեն Ադրբեջանի բանակի տարբեր զորատեսակներ: Վարժանքներին, համաձայն ադրբեջանական կողմի, բացի նշված զինտեխնիկայից նաև կներգրավեն շուրջ 1000 միավոր հրետանային, հրթիռային համակարգեր, ականանետներ, մինչև 50 միավոր ավիացիոն տեխնիկա: Համաձայն հայտարարվող սցենարի՝ ադրբեջանական ստորաբաժանումները «պետք է կանգնեցնեն պայմանական հակառակորդի հարձակումը և հակահարվածի միջոցով վերականգնեն ձեռնտու հատվածներում իրենց վերահսկողությունը»: Վարժանքները նախատեսվում է, այսպիսով, անցկացնել «հակահարձակման» սեցենարով՝ «բարդ լեռնային պայմաններում»: Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31