00:00:00

Վթար Երեւանում. բախումից հետո «Chevrolet Aveo»-ն շրջվել է. վարորդը հրաժարվել է ներկայանալ

14:36, 29 հոկտեմբեր 2018 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, հոկտեմբերի 28-ին, ժամը 23:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Մ. Ավետիսյան 4-րդ փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար` ավտոմեքենան կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Chevrolet Aveo» մակնիշի ավտոմեքենան (վարորդը հրաժարվել է ներկայանալ) բախվել է կայանած «Kia Optima» (վարորդը՝ Թ. Ս.) եւ «Opel Zafira» մակնիշների (վարորդը՝ Ն. Հ.) ավտոմեքենաներին եւ շրջվել. տուժածներ չկան: Փրկարարները ՃՈ աշխատակիցների հետ համատեղ ուղղել են «Chevrolet Aveo» մակնիշի ավտոմեքենան, հոսանքազրկել եւ դադարեցրել վառելիքի արտահոսքը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր