00:00:00

ՃՏՊ Իսակովի պողոտայում. կան տուժածներ

03:58, 28 հոկտեմբեր 2018 Պատահարներ

Հոկտեմբերի 27-ին, ժամը 12:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող զորամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են Kia Rio և Opel Astra մակնիշների ավտոմեքենաները: Փրկարարները տուժածներին՝ վարորդներ Ա. Ա.-ին (ծնված 1955 թ.) և Ա. Հ.-ին (ծնված 1981 թ.) և Kia Rio մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Լ. Օ.-ին (ծնված 1994 թ.) ուղեկցել են շտապօգնության ավտոմեքենայի մոտ, ովքեր հոսպիտալացվել են «Հերացի» ԲԿ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր