00:00:00

ՃՏՊ Բագրևանդի փողոցից դեպի Ձորաղբյուր գնացող ավտոճանապարհին

03:32, 28 հոկտեմբեր 2018 Պատահարներ

Հոկտեմբերի 27-ին, ժամը 12:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Բագրևանդի փողոցից դեպի Ձորաղբյուր գնացող ավտոճանապարհին՝ «Ռոյալ» ռեստորանի մոտ, քաղաքացին ընկել է մոտոցիկլետից. անհրաժեշտ է օգնություն: Հետադարձ զանգով պարզվել է, որ տեղի է ունեցել ՃՏՊ մոտոցիկլետը հարվածել է ավտոմեքենային: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են GAZ-53 մակնիշի (վարորդը` Վ. Շ.) ավտոմեքենան և մոտոցիկլետը (վարորդը՝ Ա. Ղ.):  Ա. Ղ.-ն հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր