00:00:00

Ավտովթար Կոտայքի մարզում. Հրազդանում Toyota Camry-ն բախվել է Հայաստանում Գերմանիայի դեսպանատան պաշտոնյայի Toyota Land Cruiser-ին

20:45, 27 հոկտեմբեր 2018 Պատահարներ

Այսoր՝ հոկտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Հրազդան քաղաքում՝ ժողովրդին հայտնի «Հրազդանի կալցևոյի » հարևանությամբ, բախվել են Toyota Camry մակնիշի 35 QT 476 համարանիշի և Toyota Land Cruiser մակնիշի 06 T 001 АМ համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ նույն վաշտի ավագ հետաքննիչ Հակոբ Սողոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Վթարի մեղավորը եղել է Toyota Corolla-ն, որը բախվել է Toyota Land Cruiser-ին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Toyota Land Cruiser-ը հաշվառված է Հայաստանում Գերմանիայի Դաշնության դեսպանատան հաշվեկշռում և սպասարկում է դեսպանատան պաշտոնյաներից մեկին։ Ճանապարհային Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 shamshyan.com

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր