00:00:00

Աֆղանստանում պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը հասել Է յոթի

17:58, 27 հոկտեմբեր 2018 Պատահարներ

Աֆղանստանի Վարդաքի նահանգում պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը հասել Է յոթի, իսկ ուժածներինը՝ 37-ի, հաղորդել Է Աֆղանստանի Pajhwok գործակալությունը՝ վկայակոչելով նահանգի հանրային առողջապահության վարչության ղեկավարին: Ավելի վաղ հաղորդվել Էր 5 զոհվածների եւ 12 տուժածների մասին: Պայթյունի պատասխանատվությունն ստանձնել Է «Թալիբան» արմատական շարժումը: Ականապատված ավտոմոբիլը պայթել Է հոկտեմբերի 27-ին Վարդաքի նահանգում, որը գտնվում Է Աֆղանստանի կենտրոնական տարածաշրջանում: 1TV հեռուստաալիքի տվյալներով՝ գրոհի թիրախը եղել Է ոստիկանական վարչությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր