00:00:00

Երեւանի կենտրոնում «Օմեգա»-ի դիմաց հաստաբուն ծառը տապալվել է գետնին՝ վնասելով ավտոմեքենան

14:56, 27 հոկտեմբեր 2018 Պատահարներ

Երեւանում, հոկտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 20:00-ի սահմաններում Երեւանի Կենտրոն վարչական շրջանի Տերյան փողոցում՝ «Օմեգա» գիշերային ակումբի դիմաց, հաստաբուն ծառը ուժեղ քամու հետեւանքով արմատից պոկվել ընկել է ու փակել ողջ ճանապարհը: Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ծառի ընկնելու հետեւանքով վնասվել են կայանված վիճակում գտնվող Mercedes եւ Honda մակնիշի ավտոմեքենաները: Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան: Վնասված ավտոմեքենաների տերերը սպասում են, որպեսզի քաղաքապետարանից ու թաղապետարանից մարդիկ գան դեպքի վայր, որ իրենք նրանց հետ քննարկեն, թե արդյող հնարավոր է՝ տուժած քաղաքացիներին փոխհատուցվի կրած վնասը: Ճանապարհը երկկողմանի փակվել է եւ ժամանակավորապես դադարեցվել է երթեւեկությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր