00:00:00

ՃՏՊ Ազատության պողոտայում. տուժածներ չկան

00:59, 27 հոկտեմբեր 2018 Պատահարներ

Հոկտեմբերի 26-ին, ժամը 17:12-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայի թիվ 24/1 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «BMW X5» մակնիշի (վարորդը՝ Ռ. Վ.) և «Nissan Murano» մակնիշի (վարորդը՝ Ա. Ա.) ավտոմեքենաները, այնուհետև «BMW X5» մակնիշի ավտոմեքենան բախվել է արտաքին լուսավորության հենասյանը. տեղի է ունեցել գազի արտահոսք: Փրկարարները փակել են «BMW X5» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և հոսանքազրկել ավտոմեքենաները: Հրդեհ չի հայտնաբերվել: ՃՏՊ-ի հետևանքով տուժածներ չկան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր