00:00:00

Խանութում գողացել էր աշխատակցուհիների բջջային հեռախոսները

01:01, 26 հոկտեմբեր 2018 Պատահարներ

Հոկտեմբերի 21-ին, ժամը 19.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի կին և հայտնել, որ նույն օրը խանութից գողացել են իրենց աշխատակիցների 2 բջջային հեռախոսները: Մեկնած օպերատիվ խմբին խանութի աշխատակցուհիները հաղորդումներ են տվել, որ նույն օրը, ժամը 18.25-ից 18.40-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով խանութի խոհանոցի դուռը բաց լինելու հանգամանքից՝ գողացել են իրենց «Այֆոն 6Ս» և «Սամսունգ Ս8» տեսակի բջջային հեռախոսները: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1980 թ. ծնված Գարիկ Զ.-ն, ում հոկտեմբերի 24-ին, ժամը 20.00-ին, Աբովյան փողոցի թիվ 38 հասցեի մոտից բերման են ենթարկել: Գարիկ Զ.-ն տվել է խոստովանական բացատրություն: Կատարվում է քննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր