00:00:00

Վրաերթեր Երեւանում եւ Կոտայքում. 4 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

22:28, 25 հոկտեմբեր 2018 Պատահարներ

Հոկտեմբերի 24-ին, ժամը 08.30-ին, «ԲԻԴ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Ամիրյան եւ Կողբացի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հոկտեմբերի 24-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Երեւանյան փողոցում վրաերթի է ենթարկել 45-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հոկտեմբերի 24-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «Իսուզու» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նոր Գեղի-Արզնի ճանապարհի 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել 62-ամյա քաղաքացու, որը տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հոկտեմբերի 24-ին, ժամը 18.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 52-ամյա քաղաքացուհի։ Պարզվել է, որ հոկտեմբերի 24-ին, ժամը 18.40-ի սահմաններում, «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Չարենցավան քաղաքի Երիտասարդության փողոցում վրաերթի է ենթարկել քաղաքացուհուն եւ իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց: Կատարվում է քննություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր