00:00:00

Ողբերգական դեպք Երևանում. Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ կնոջ դի

15:09, 25 հոկտեմբեր 2018 Պատահարներ

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն կամրջի տակ դի կա։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամանել են Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խմբերը՝ բաժնի պետ Պավել Օրդյանի և բաժանմունքի պետ Վահրամ Ենոքյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Մաշտոցի ոստիկանները պարզել են, որ դին հայտնաբերվել է Արաբկիր վարչական շրջանի տարածքում և այդ մասին տեղեկացրել են Ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից ժամանում է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ։ Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։ Հայտնաբերված դին, ըստ դատաբժշկի, կլինի 40-45 տարեկան կին, ում ինքնությունը Ոստիկանությունը պարզում է։ Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Այս պահին դեպքի վայրում հսկողություն են կատարում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Հրաչյա Արզումանյանի գլխավորությամբ, որպեսզի քննիչները կարողանան դեպի վայրի զննություն կատարեն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  shamshyan.com

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր