00:00:00

Վանաձորում մահվան ելքով վրաերթի է ենթարկել քաղաքացուն ու փախել. ժամեր անց վարորդին գտել են

19:34, 24 հոկտեմբեր 2018 Պատահարներ

Հոկտեմբերի 23-ին, ժամը 00.25-ին, հիվանդանոցից հայտնել են, որ Վանաձոր քաղաքի Երրորդ մասից Կոնգո գնացող ավտոճանապարհին մարդ կա ընկած: Պարզվել է, որ Շիրակի խճուղու սկզբնամասում դեռևս չպարզված մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել միջին տարիքի տղամարդու, որը տեղում մահացել է: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործությունը բացահայտելու և մահացածի ինքնությունը պարզելու ուղղությամբ: Կատարվում է քննություն։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մահացածը 1984 թ. ծնված Վազգեն Սարգսյանն էր: Ոստիկանության Լոռու մարզային վարչության, Տարոնի և Սպիտակի բաժինների ծառայողների փոխհամագործակցության և բացատրական աշխատանքների շնորհիվ հոկտեմբերի 23-ին, ժամը 12.45-ին, ինքնակամ Տարոնի բաժին է ներկայացել 51-ամյա մի տղամարդ և հայտնել է, որ հոկտեմբերի 22-ին, ժամը 23.55-ի սահմաններում, վարելով քրոջ որդու «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան, Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղու սկզբնամասում վրաերթի է ենթարկել մի տղամարդու, տեսնելով, որ նա մահացել է, հեռացել է դեպքի վայրից: Կատարվում է քննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր