00:00:00

Արտակարգ դեպք Երևանում. հրդեհ է բռնկվել ԱԺ նախկին պատգամավոր «Թոխմախի Մհերի» տանը

21:56, 22 հոկտեմբեր 2018 Պատահարներ

Երեկ ՝ հոկտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խորենացի փողոցի թիվ 231/53 տանը հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ԱԻՆ արագ արձագանքման խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: Հրշեջները կարճ ժաանակում նախ կանխել են կրակի տարածումը, այնուհետև մարել այն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տունը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր «Թոխամախի Մհեր» մականվամբ Մհեր Սեդրակյանին: Փաստի առթիվ ՀՀ ԱԻն հրշեջ-փրկարարական ջոկատի հետաքննության բաժնում քննություն է սկսվել՝ պարզելու հրդեհի պատճառը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր