00:00:00

«Տոյոտա»-ն բախվել է պոլիկլինիկայի ճաղավանդակներին, ապա սյանը. գազատարից արտահոսք է սկսվել

14:07, 22 հոկտեմբեր 2018 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ժամը 03:46-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երեւան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը: Պարզվել է, որ թիվ 20/1 հասցեում՝ նախկին պոլիկլինիկայի շենքի մոտակայքում, «Toyota 4Runner» մակնիշի  ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել պոլիկլինիկայի ճաղավանդակներին, այնուհետեւ՝ գազատար խողովակին եւ էլեկտրական սյանը: Ավտովթարի հետեւանքով գազատար խողովակից առաջացել է արտահոսք՝ առանց բռնկման. տուժածներ չկան: Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, սահմանազատել վտանգավոր տարածքը եւ իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների ժամանելը: Արտահոսքը դադարեցվել է գազի վթարային ծառայության աշխատակիցների կողմից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր