00:00:00

Գյումրիում ոստիկանները ծեծել են Առաքելյան եղբայրներին, տղաները կլանավորված են

02:42, 22 հոկտեմբեր 2018 Պատահարներ

Տեսանյութը վերցված է Կարեն Պետրոսյանի ֆեյսբուքի էջից «17.10.2018թ. Ո՞վ է սրա պատասխանատուն։ Տեսանյութում հայհոյանքներ կան այն ինձ ուղղարկվել է այսօր, ուստի ակնկալում ենք պատկան մարմինների պարզաբանումը... Հ.Գ. աչքիս Շիրակում բան չի փոխվել... »: Նման գրառում է իր ֆեյսբուքի էջում  արել ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի  ռեկտորի ժ/պ Կարեն Պետրոսյանն ու տեղադրել տեսանյութ, որը նկարվածէ  Գյումրու Ռիժկովի ճեմափողոցի սկզբնամասում՝ Վարդանանց հրապարակի կողմից: Տեսանյութում հնչում են հայհոյանքներ եւ ծեծկռտուք է ոստիկանների ու մի քանի այլ անձանց միջեւ: Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ի երեկոյան: Ըստ փաստաբան Հայկ Հարությունյանի, ոստիկանների պատմելով 1993 թվականին ծնված Գառնիկ եւ Կառլեն Առաքելյաններն այդ օրը երեկոյան իրենց մեքենան վարել են «ճռռացնելով»: Ըստ ոստիկանների, իրենք մոտեցել,զգուշացրել են, որ նման ձեւով չվարեն մեքենան: Տղաներն էլ ներողություն են խնդրել: Սակայն, կարճ ժամանակ անց քաշքշուկ է սկսվել, որը վերածվել է ծեծկռտոցի: Փաստաբան Հայկ Հարությունյանը ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ նույն օրը տղաներին ոստիկանները տարել են Կումայրու բաժին, նրանցից մեկին ձերբակալել, մյուսին տուն են ուղարկել: Հաջորդ օրը ձերբակալված եղբորը կալանավորել են: Այսօր առավոտյան ոստիկանության Կումայրու բաժին են հրավիրվել դեպքի օրը չձերբակալված տղային եւ նրան եւս կալանավորել են: Երկու եղբայրն էլ կալանավորվել են 2 ամսով, հարուցվել է քրեական գործ, ՀՀ ՔՕ 316 հոդվածի հատկանիշներով: Նման որոշման հիմք է հանդիսացել 5 ոստիկանների ցուցմունքները, որոնցում  գրել են, թե տղաներն են սկսել կռիվը եւ ծեծել են իրենց: Հետո դիմադրություն են ցույց տվել եւ դիմել են փախուստի: Իրենք գետնին են ընկած եղել եւ հազիվ են կարողացել բարձրանալ ու հասնել նրանց հետեւից: Փաստաբան Հայկ Հարությունյանն ասաց, որ պատրաստվում է բողոքարկել վերաքննիչ դատարան: Միաժամանակ նշեց, որ վնասվածքներ ունեն եւ տղաները, եւ ոստիկանները: Առաքելյան եղբայրները խելոք տղաներ են, 2 ամիս առաջ են վերադարձել զինվորական ծառայությունից: Նրանցից մեկը ըմբշամարտիկ է, տարբեր առաջնությունների մեդալակիր: Անսպասելի հայտնված տեսանյութի առկայությունից փաստաբանն ուրախ էր, քանի որ մինչ այս պահն առկա էր միայն ոստիկանների ցուցմունքները

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր