00:00:00

Գեղարքունիքի մարզում 56-ամյա վարորդը ԳԱԶ-52-ով մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. բժիշկները պայքարում են վարորդի և նրա 9-ամյա որդու կյանքի համար

03:55, 21 հոկտեմբեր 2018 Պատահարներ

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մազրում: Ժամը 12:00-ի սահմաններում, Թթուջուր գյուղի բնակիչ, 56-ամյա Մայիս Ջհանգիրյանը իր վարած ԳԱԶ-52 մակնիշի, առանց համարանիշի ավտոմեքենայով, Ճամբարակ-Թթուջուր-Բերդ ավտոճանապարհի 20 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել ձորակում, գրում է shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով վարորդ Մ. Ջհանգիրյանն ու ուղևոր, համագյուղացի, 9-ամյա Ալբերտ Ջհանգիրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի բժշկական կենտրոն:  Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վիրավորները հայր և որդի են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր