00:00:00

«Opel Zafira»-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին, բետոններից մեկն էլ վնասել է կայանված «Նիվային». Opel-ը վերածվել է մետաղե ջարդոնի, կա վիրավոր

01:59, 21 հոկտեմբեր 2018 Պատահարներ

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում, «Opel Zafira» մակնիշի 35 AQ 722 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է ճանապարհի վերանորոգման նպատակով տեղադրված բետոնե արգելապատնեշին, գրում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն: Նրան առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ճանապարհային ոստիկանները: Բախման hետևանքով բետոններից մեկը շպրտվել ու վնասել է կայանված վիճակում գտնվող ՎԱԶ-2121 մակնիշի 34 ՏՏ 387 համարանիշի ավտոմեքենան, և ճանապարհի թույլատրելի հատվածում տեղադրված՝ «Լավանդա» հանգստյան վայրին պատկանող «Կոկա-կոլա» ընկերության սառնարանները: Opel-ը ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի, ավտոմեքենայից էլ գազի ուժեղ արտահոսք է սկսվել: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր