00:00:00

Քաբուլում ընտրատեղամասի մոտակայքում հնչած պայթյունի հետևանքով երեխա է մահացել

19:04, 20 հոկտեմբեր 2018 Պատահարներ

Քաբուլում ընտրատեղամասերից մեկի մոտակայքում հնչած պայթյունի հետևանքով վիրաբուժական կենտրոն է տեղափոխվել 30 տուժած, այդ թվում՝ երեխա, որն ավելի ուշ մահացել է, այդ մասին հայտնում է իտալական Emergency ոչ կառավարական կազմակերպությունը, փոխանցում է ՌԻԱ նովոստի գործակալությունը: Emergency կազմակերպությունը հիմնադրվել է 1994 թվականին Միլանում և շտապ բուժօգնություն է տրամադրում աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Աֆղանստանում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քաբուլում, որտեղ այսօր խորհրդարանի ստորին պալատի պատգամավորների ընտրություններ են անցկացվում, առնվազն երեք պայթյուն է տեղի ունեցել: Դրանք որոտացել են քաղաքի տարբեր շրջաններում: Բոլոր պայթյունները տեղի են ունեցել ընտրատեղամասերի անմիջական հարևանությամբ: Դեռ երկրի տարածքում գործող ոչ մի ծայրահեղական խմբավորում չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը: Քվեարկությունից առաջ «Թալիբան» ծայրահեղական խմբավորումը, որը չի ընդունում այսօր անցկացվող ընտրությունները, խաղաղ բնակիչների հասցեին սպառնալիքներ է հնչեցրել: Փորձագետներն ակնկալում են, որ ինչպես նախկին ընտրությունների ժամանակ, այս ընտրություններին էլ քիչ մասնակցություն կլինի: Դա կապված է ոչ միայն ընտրական գործընթացի հանդեպ ընդհանուր անվստահության, այլև անվտանգության ոլորտում իրավիճակի սրման հետ:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31