00:00:00

Երևանում վրաերթի է ենթարկվել 59-ամյա հետիոտնը, ով տեղում մահացել է․ վարորդը դիմել է փախուստի

14:31, 20 հոկտեմբեր 2018 Պատահարներ

Այսօր, հոկտեմբերի 20-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Բագրատունյաց պողոտայում «Երևան» բժշկական կենտրոնի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 59-ամյա Կարեն Մակարյանին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը, վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական, դեպքի վայրից դիմել է փախուստի։ Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի և հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Ադամյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ քննիչ Ա․ Ադամյանի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր․Օրի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի հատկանիշներով։ Դեպքի վայր է ժամանել նաև Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ- հետախուզական և քննչական համատեղ գործողություններ վրաերթ կատարած ու փախուստի դիմած վարորդին, նրա տրանսպորտային միջոցը հայտնաբերելու ուղղությամբ։ 6e723ea75d430f37d66487cf284c25965f505c8a67ab6ec12a0333b0eb3a9891d087a3bbc2e28e4d1e5a093a6fa3eb8f

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր