00:00:00

ՃՏՊ Գյումրի քաղաքում. կա տուժած

14:24, 20 հոկտեմբեր 2018 Պատահարներ

Հոկտեմբերի 19-ին, ժամը 22:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևանյան խճուղու վերջնամասում «ՎԱԶ 2107» մակնիշի (վարորդը՝ Հ. Ե., 1991 թ.) ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ինչի հետևանքով Հ. Ե.-ն տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31