00:00:00

Խոշոր ավտովթար Երևանում. տուժածները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ

20:41, 19 հոկտեմբեր 2018 Պատահարներ

Հոկտեմբերի 19-ին, ժամը 12:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախում՝ Հանրապետական կենտրոնական հավաքակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են 2 ավտոմեքենա, մեկը հարվածել է գազատարին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ներքին Չարբախի 1-ին փողոցում բախվել են «Mercedes» (վարորդը՝ Ս. Վ.) և «ГАЗ 2410» մակնիշերի (վարորդը՝ Մ. Գ.) ավտոմեքենաները, «ГАЗ 2410» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել գազատար խողովակին, վնասել գազատարը. արտահոսք չի եղել: Փրկարարները «ГАЗ 2410» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ջ. Բ.-ին (1956 թ.) և Ա. Հ.-ին (1958 թ.) դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը և հոսանքազրկել ավտոմեքենաները: Տուժածները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ: Ջ. Բ.-ի առողջական վիճակը գնահատվել է բավարար, իսկ Ա. Հ.-ն ստանալով անհրաժեշտ բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր