00:00:00

Երեւանում ոստիկանության գնդապետի 22-ամյա որդին, ով «Նիվա»-ով բախվել է Opel-ին․ կան վիրավորներ

17:15, 19 հոկտեմբեր 2018 Պատահարներ

Երեւանում, հոկտեմբերի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 23։40-ի սահմաններում Բաղրամյան պողոտայի թիվ 43 հասցեի դիմաց բախվել են 35-ամյա Վարդան Ս.-ի վարած Opel մակնիշի 35 FT 907 համարանիշի եւ 22-ամյա Աշոտ Շ.-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի 35 VG 552 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի   փոխանցմամբ, վթարի հետեւանքով Աշոտ Շ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ Opel-ի ուղեւոր 24-ամյա Արման Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 Համալսարանական հիվանդանոց։ Աղբյուրի փոխանցմամբ, ականատեսները հայտնել են, որ նախնական տվյալներով վթարի մեղավորը եղել է «Նիվա»-ի վարորդը, ով մեծ արագությամբ վարելով ավտոմեքենան, դուրս է եկել հանդիպակած երթեւեկելի գոտի վթարային իրավիճակ ստեղծել ոչ միայն Opel-ի, այլ նաեւ մի քանի ավտոմեքենաների վարորդների համար, իսկ հետո բախվել է Opel-ին: Աղբյուրի տեղեկություններով, Աշոտ Շ.-ն Երեւանում հայտնի է որպես մեծ արագությամբ ավտո վարելու սիրահար, համարվում է որպես «գիշերային չղջիկներից», եւ ընկերների հետ կարող է մայրաքաղաքի ցանկացած փողոցում «ավտոռալիներ» անել ու վտանգավոր իրավիճակներ ստեղծել վարորդների համար։ Նա ոստիկանության գնդապետ Արա Շ.-ի որդին է: Արա Շ.-ն ամիսներ առաջ ՀՀ ոստիկապետ Վալերի Օսիպյանի հրամանով ազատվել է Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատարի պաշտոնից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր