00:00:00

Ֆրանսիայի հարավում բնական աղետի ռեժիմ են մտցրել հեղեղումների պատճառով

20:08, 18 հոկտեմբեր 2018 Պատահարներ

Այդ մասին ասված Է երկրի Journal Officiel պաշտոնական բանբերում:
«Հեղեղումների ու սողանքների հասցրած վնասի պատճառով բնական աղետի ռեժիմ մտցնելու պահանջը բավարարված Է»,- նշվում Է հրապարակման մեջ: Հայտարարությանը կից ցուցակում տեղ Է գտել Օդի դեպարտամենտի 126 կոմունա:
Ավելի վաղ հրապարակված պաշտոնական հաղորդագրության մեջ ասված Է, որ տարածաշրջանի առանձին վայրերում մի քանի ժամում անձրեւների եռամսյա նորմա Է տեղացել: Հեղեղման սաստկացմանը նպաստում Է քամին, որի պոռթկումները հասնում են ժամում 100 կիլոմետրի եւ արգելակում ջրի հոսքը: Օդի դեպարտամենտում հեղեղման զոհերի թիվը, ըստ վերջին տվյալների, հասել Է 14-ի:
Տարածաշրջանում փրկարարական գործողություններին մասնակցում են մի քանի հարյուր հրշեջներ եւ ժանդարմներ՝ առնվազն ութ ուղղաթիռների եւ ինքնաթիռի աջակցությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր