00:00:00

Կերչում տուժած աղջիկը մահացել է բժշկական ուղղաթիռում, զոհերի թիվը հասել Է 21-ի

18:13, 18 հոկտեմբեր 2018 Պատահարներ

16-ամյա աղջիկը, որը տուժել Էր Կերչի պոլիտեխնիկական քոլեջում տեղի ունեցած հրաձգության եւ պայթյունի հետտեւանքով, մահացել Է բժշկական ուղղաթիռում Սիմֆերոպոլ թռիչքի ընթացքում: Այդ մասին  ՌԻԱ Նովոստիին հայտնել Է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը: «16 տարեկան աղջիկը մահացել Է ուղղաթիռում թռիչքի ժամանակ»,- ասել Է գործակալության զրուցակիցը: Այդպիսով ողբերգության զոհերի թիվը հասել Է 21-ի: Չոհվածներից 16-ը ուսանողներ են, հինգը՝ ուսումնական հաստատության աշխատակիցներ: Հոկտեմբերի 17-ի ցերեկը Կերչի պոլիտեխնիկական քոլեջի ուսանողը կրակ Է բացել եւ պայթյուն իրականացրել ուսումնական հաստատությունում, ինչից հետո ինքնասպանություն Է գործել: Պատահարի հետեւանքով զոհվել Է 21 մարդ, ներառյալ չարագործը: Շուրջ 50 հոգի հոսպիտալացվել Է, նրանցից 10-ը ծանր վիճակում են եւ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Զոհվածներից տասներկուսն անչափահասներ են: Քրեական գործը, որը հարուցվել Էր «Ահաբեկչություն» հոդվածով, վերաորակավորվել Է «Սպանություն» հոդվածի: Ղրիմում հոկտեմբերի 18-ից եռօրյա սուգ Է հայտարարված:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր